ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ղարաբաղում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 50 սիրիացի վարձկան

Ղարաբաղում հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 50 սիրիացի վարձկան
15.10.2020 | 14:18

Ադրբեջանը հերքում է բախումներին օտարերկրյա գրոհայինների ներգրավումը: Զոհված առնվազն 52 վարձկանի դիերն այս ամսվա սկզբին փոխանցվել են սիրիա-թուրքական սահմանին գտնվող հարազատներին: Սպանվածների հարազատները The Washington Post-ին պատմել են, որ նրանք հավաքագրվել են Սիրիայում զինված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Թուրքիան: Վարձկաններին խոստացվել է ամսական աշխատավարձ՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցելու համար: Նրանք հակամարտության գոտի են մեկնել Թուրքիայի հարավային հատվածից: Հայաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ մարտերին մասնակցում են Մերձավոր Արևելքի գրոհայիններ, գրում են լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին:
Միևնույն ժամանակ, Անկարան պնդում է, որ Թուրքիան չի զբաղվում սիրիական ընդդիմության մարտիկների Լեռնային Ղարաբաղ գործուղմամբ, իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն վարձկաններ չի օգտագործում, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել:

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ